‘
Իտալիայի հավաքականի նախկին մարզիչ Ջովանի Տրապատոնին կարծում է, որ «Սկուադրա աձուրա»-ի մարզիչ Չեզարե Պրանդելիի գործողությունները Աշխարհի առաջնությունում չեն կարող բարձր արդյունք ապահովել: Խմբային փուլում իտալացիները կպայքարեն Անգլիայի, Ուրուգվայի և Կոստա Ռիկայի դեմ:
«Պրանդելին նման է մահապարտի, ով չգիտի իր մահվան оրը», — Տրապատոնիի խոսքերն է մեջբերում իտալական մամուլը:
75-ամյա մասնագետը Իտալիայի հավաքականը գլխավորել է երկու խոշոր մրցաշարերում: Նրա թիմի համար 2002 թվականի առաջնությունն ավարտվել է 1/8 եզրափակչով, իսկ Եվրո-2004-ին «Սկուդրա աձուրան» ընդհանրապես խմբից դուրս չի եկել:
‘