‘Տևես. «Վարորդական իրավունքից զրկվեցի «Ռեալի» հետ խաղի պատճառով»’

1213

Թուրինի «Յուվետուսի» հարձակվող Կարլոս Տևեսը պատմել է, թե ինչ հանգամանքներում է ոստիկանությունն իրեն զրկել վարորդական իրավունքից։

Ֆրանսիան և Իտալիան միացնող Մոնբլանյան թունելում, ուր գործում են անվտանգության չափազանց խիստ կանոններ և թույլատրվում է 70 կմ/ժ առավելագույն արագություն, ֆուտբոլիստը խախտել է սահմանված կանոնները։

«Առավոտյան ժամը երեքն էր, ես գնում էի մայրուղով, և հանկարծ արագության սահմանափակումը դարձավ 70 կմ/ժ-ն։ Ես դեռ շարունակում էի մտածել «Ռեալ» — «Յուվենտուս» հանդիպման մասին և չէի տեսել ճանապարհային նշանները։ Շատ արագ էի ընթանում, երևի մոտ 120 կմ/ժ արագությամբ,-ասել է ֆուտբոլիստը»։

Նախորդ հոդվածը‘«Ռեալ»-«Վալենսիա»` 2:2. (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Ես հավատում եմ, որ «Բավարիան» դուրս կգա եզրափակիչ» ‘