‘Տ.Սարգսյանը կմեկնի Բրյուսել’

1108

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-24-ը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսելում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին: 
Այցի շրջանակում նախատեսվում է պայմանագրի ստորագրում Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» («Global medical solutions») փակ բաժնետիրական ընկերության միջև:
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Զաքարյանը, Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հաղորդում է Կառավարության կայքը:
 

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Պահպանել համամասնությունը իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչների համար’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Կառավարությունը խախտում է կանոնակարգը (Տեսանյութ)’