‘Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում է (լուսանկարներ)’

984

Առավոտվանից Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում է: Նա շրջում է մի քանի համախոհների հետ: Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած հանրահավաքում Հովհաննիսյանը հայտարարել էր, որ կսպասի Սերժ Սարգսյանին հրապարակում.

«Մենք պիտի սպասենք այստեղ մինչեւ վաղը ժամը 2-ը եւ իշխանափոխության արարողակարգը կատարենք այստեղ՝ հենց այստեղ՝ հրապարակավ, ձեր աչքի առաջ՝ Ազատության հրապարակում: Բանավեճ չստացվեց, ցավում եմ, բայց եթե կա տղամարդու խոսք, Սերժ Սարգսյանին վայել տղամարդու խոսք, ես ակնկալում եմ, որ ինքը վաղը գա այստեղ: Մենք պիտի մնանք այստեղ մինչեւ հաղթանակ»,- մասնավորապես ասել էր Հովհաննիսյանը:

Հիշեցնենք նաև, որ ՀՀԿ-ն իրազեկել էր Երևանի քաղաքապետարանին, որ այսօր ժամը 15:00-ից 21:00 Ազատության հրապարակում հանրահավաք պետք է անցկացնի:

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Ասա՝ ով է շնորհավորել, ասեմ՝ ով ես դու’
Հաջորդ հոդվածը‘Ր.Հովհաննիսյանի հանրահավաքի մասնակիցների ակնկալիքները (տեսանյութ)’