‘Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ ունեցավ եւ գնաց Եռաբլուր’

1345

Քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Նախ Հովհաննիսյանը հայտարարեց, որ Երևանում հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու փետրվարի 28-ին, ժամը 17-ին, Ազատության հրապարակում: Այն, նրա խոսքով, արտոնված է լինելու Երևանի քաղաքապետարանի կողմից:

Ուշագրավ է, որ այս անգամ Հովհաննիսյանը ելույթ էր ունենում ոչ թե հանպարտաստից, այլ նախապես պատրաստած տեքստով:

«Սիրելի՛ համաքաղաքացիներ, Ազատության հրապարակն այլևս կուսակցություն չի ճանաչում: Այս հրապակում կանգնած են Հայաստանի քաղաքացիներ, հայ մարդիկ: Այստեղ կանգնած է առաջին հերթին Հայաստանի քաղաքացին: Այստեղ մեզ հետ է 1988 թվականի շունչը և 2008-ի ոգին: Մեզ հետ են այսօր Հայաստանի երեք նախագահները, ժողովրդի կողմից կողմից ընտրված: Ազատության հրապակում էլ կուսակցություն չկա: Մենք միասին ենք մինչև հաղթանակ»,- հայտարարեց Հովհաննիսյանը՝ հավելելով. «Ճար չկա, հաղթելո՛ւ ենք»:

Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր սկսել է մի մեծ գործընթաց, երբ մուտք ենք գորխում ազատության, խաղաղության, արժանապատվության, իրավունքի հրապարակ:

«Այսօր Արարատյան դաշտում մի նոր ջրհեղեղ է բարձրանում՝ զուլալ, բարի, մաքուր, բայց միևնույն ժամանկակ ապագայամետ ջրհեղեղ, որը գալիս է մաքրելու մեր երկիրը կեղծերից, ստերից, ստորություններից, և որի ալիքի տակ խեղդվելու է վախը, ատելությունը, չարությունը, խանդը և ստրկամտությունը: Սրանք հայկական արժեքներ չեն, խեղդվելու են այդ օտար արժեքները: Պինդ եղեք, սիրելի՛ հայրենակիցներ, հայ ժողովուրդ, արդար եղեք, քաջ եղեք, բարի եղեք, որովհետև միայն արդարը, միայն քաջը, միայն բարին կարող է դիմանալ այդ ջրհեղեին, որը գալիս է, բայց և գնալու է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգության» առաջնորդը հիշատակեց հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը՝ հայտարարելով, թե դա այլևս չի կրկնվելու: Նա նաև թվարկեց հրաժարական տված մարզպետներին, համոզմունք հայտնեց, թե Վանաձորի քաղաքապետը ևս հրաժարական է տալու, հրաժարական են ներկայացնելու մարզպետերը, քաղաքապետերը, գյուղապետերը: Այդ պահին հավաքվածներից ոմանք բացականչեցին՝ «Սերժը ե՞րբ ա տալու, Սերժը»:

Հանրահավաքը տևից շուրջ կես ժամ: Հանրահավաքի ավարտվեց, երբ դեռ մարդիկ էին հավաքվում: Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ երեկ փետրվարի 23-ն էր՝ հայրենիքի պաշտպանի օրը ու գնաց Եռաբլուր: Նա հավաքվածներին ասաց, որ վակարկումներ չանեն, եթե անեն էլ, ապա միայն «Հայաստան»:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի մարզային հանրահավաքները’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապը վերջին անգամ հանդես է եկել կիրակնօրյա ավանդական քարոզով’