‘Րաֆֆի Հովհաննիսյանը Էրեբունիում շրջում է փողոցներով, մտնում շուկաներ ու խանութներ’

1121

ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր քարոզարշավը շարունակում է Էրեբունի վարչական շրջանում:

Առավոտից նա շրջում է փողոցներով, մտնում խանութներ և շուկաներ, լսում մարդկանց և ներկայացնում իր նախընտրական ծրագիրը: Ընտրողներից մեկը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ զրույցում ասաց, որ եթե ընտրությունները արդար լինեն, ապա նա կհաղթի: Panarmenian.net-ի փոխանցմամբ, մարդկանց հետաքրքրում է, թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում բարելավվել իրենց սոցիալական վիճակը: Նախագահի թեկնածուն նրանց ասաց, որ պատրաստվում է ստվերը վերացնել, բոլորին հարկել հավասար, ինչից հետո սոցիալական վիճակը կբարելավվի: Ընտրողներից մեկը, իմանալով, որ նա ընտրել է «Հնարավոր է» կարգախոսը և հարցին հավատում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կընտրվի, պատասխանեց՝ «Հնարավոր է»:

Նախորդ հոդվածը‘Գյումրիում կնոջ դիակ է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհը’