‘Րաֆֆի Հովհաննիսյանը կդիմի Սահմանադրական դատարան’

1195

Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է. 

«Մարտի 4-ին, ժ. 17:30-ին Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները Սահմանադրական դատարան կհանձնեն հայց, որով պահանջվում է վավերացնել և ամրագրել ս.թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները և չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը: Նույն օրը ժ. 18.00-ին Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակը և իրավախորհրդատուները Սահմանադրական դատարանի առջև կտան բաց մամլո ասուլիս»:

Նախորդ հոդվածը‘Չինաստանում երկրաշարժը 1400 շինություն է ավերել’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’