‘
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հաստատում է տեղեկատվություն այն մասին, որ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպելու առաջարկ է արել, որը Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է: «Առաջարկը եղել է միջնորդավորված և առաջարկվել է հանդիպել նախագահական նստավայրում: Մինչ առաջարկը Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հայտնել էր հացադուլի մասին և ասել, որ լինելու է Ազատության հրապարակում: Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ կհանդիպի Սերժ Սարգսյանին Ազատության հրապարակում», — Panarmenian.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հովսեփ Խուրշուդյանը:
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հանրահավաքի ժամանակ ասաց, որ հացադուլ է հայտարարում: Նա այժմ Ազատության հրապարակում է, իսկ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա:
‘