‘
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից տեղեկացնում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանում Ամերիկայի միացյալ նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի, ինչպես նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է հետընտրական Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը:
‘