‘
Մեկնարկել է ԱԺ 5-րդ նստաշրջանի աշնանային նստաշրջանը: Ներկա էր 114 պատգամավոր:
Ինչպես հայտնում է ilur.am-ի թղթակիցը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընթերցեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, դիմումի ընթերցումից 15 օրվա ընթացքում պատգամավորը իրավունք ունի հետ վերցնել իր դիմումը, ժամկետը լրանալուն պես դիմումը կբավարարվի:
‘