‘Րաֆֆի Հովհաննիսյանը «ձեռքի հետ» երկու հրապարակներն էլ «բրոնյա» է արել’

900

Ժառանգությունը նախատեսում է ապրիլի 9-ին հանրահավաք անցկացնել:

Րաֆֆի Հովհաննիսյանն երեկ տեղեկացրեց, որ հանրահավաքի անցկացման վայրը դեռևս հայտնի չէ, այդ հարցն առաջիկայում կքննարկվի և կորոշի հանարահավաք անցկացնել կա՛մ Ազատության, կա՛մ էլ  Հանրապետության հրապարակում:

Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դիմել է քաղաքապետարան՝ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ՝ Հանրապետության հրապարակում հավաքի  թույլտվության համար:

iLur.am-ի այն դիտարմանը, թե արդյոք Ժառանգությունը «ձեռքի հետ երկուսն էլ բրո՞նյա է արել», Արմեն Մարտիրոսյանը արձագանքեց, որ մոտավարոպես այդպես էլ ստացվում:

Նախորդ հոդվածը‘Խորվաթիա-Սերբիա հանդիպումը ուղեկցվել է սկանդալներով’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ. Զորավարժությունները տևում են ընդամենը մի քանի օր, այլ ոչ թե 3 ամիս ‘