‘
Մարտի 2-ին, մեր հավաքին ձեզ կտեղեկացնենք մեր ընդհանուր որոշման մասին: Քիչ առաջ այս մասին Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությանը:
«Այս հարցում էլ կան տարբեր տեսակետներ, բայց որ մենք հետո իրար չնեղացնենք, չբամբասենք, իրար հետ խորհուրդ անենք և միշտ այս խորհուրդը պիտի անենք ձեզ հետ, դուք էլ ինձ հետ»,- ասել է Հովհաննիսյանը՝ հարցնելով ժողովրդին, թե ով է կողմ ՍԴ դիմելուն, ով՝ դեմ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը iLur.am-ին հայտնել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա հանրահավաքի ժամանակ կհայտարարի ՍԴ դիմելու իրենց դիրքորոշման մասին:
‘