‘Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է գրել Սերժ Սարգսյանին ‘

1758

Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է ուղարկել Սերժ Սարգսյանին՝ վաղը նրան հրավիրելով Ազատության հրապարակ, հանրահավաքի ժամանակ ցուցարարների առջեւ «հանրային հաշվետվություն» տալու։ «Ազատություն» ռադիոկայանին այս մասին տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։ 

Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնավորումն այն է, որ քանի որ մինչեւ հիմա Սերժ Սարգսյանից չի ստացել որեւէ առաջարկ` լուծելու ժողովրդի պահանջը, Սարգսյանը պետք է հրապարակ գա, ճանաչի ժողովրդի հաղթանակը եւ հրաժարական տա՝ համազգային տագնապը չխորացնելու համար:

Րաֆֆի Հովհաննիսյանը հաշվետվության համար հրապարակ է հրավիրել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Վարչապետից «Ժառանգության» առաջնորդը պահանջում է պատասխան տալ աղքատության, անգործության, անարդարության, արտագաղթի, մենաշնորհների, փոքր եւ միջին, ընտանեկան բիզնեսները խեղդելու, բնությունը խեղելու համար: Իսկ Տարոն Մարգարյանը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, պետք է այլեւս չհավակնի քաղաքապետի աթոռին, քանի որ ընտրախախտումներ ապահովելով «հեգնել է ժողովրդի կամքը»:

Նախորդ հոդվածը‘Վերլուծություն մեկ տեղամասի արդյունքներով, կամ հետեւություն անելու ժամանակը ‘
Հաջորդ հոդվածը‘Վիլանովան կվերադառնա մարտի վերջին’