‘Րաֆֆի Հովհաննիսյանը նորից հանդես կգա հանրային առաջարկով’

1298

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այժմ էլ պատրաստվում է սեպտեմբերին հանդես գալ հանրային առաջարկով:

«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, Հովհաննիսյանն ասել է, որ պետությունը տեսնում է կործանման եզրին՝ կոչ անելով քաղաքական ուժերին և քաղաքացիական նախաձեռնություններին մինչև անկախության 22-րդ տարեդարձը՝ սեպտեմբերի 21-ը, համազգային հավաք կազմակերպել:

«Որքան էլ ես համարում եմ, որ փետրվար 18-ին կատարվեց ընտրագողություն, պետական հանցագործություն, այնուամենայնիվ, անհրաժեշտ եմ համարում, որ ով ուզում է գալ, կլոր սեղանի շուրջ քննարկել այս կործանիչ վիճակից դուրս գալու ուղիները, ես պատրաստ եմ դրան: Ժամկետներ դնել չեմ ուզում, ոչ էլ վերջնագիր առաջարկել չեմ սիրում: Բայց կարծում եմ, որ ով պատրաստ է, պետք է գիտակցի վիճակի ծանրությունը, արտագաղթի խորացող տեմպերը, ժողովրդագրական տագնապը և վերանայի իր մոտեցումները», — ասել է Հովհաննիսյանը:

Եթե ոչ, Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը սեպետեմբերին հանդես կգա հանրային առաջարկով: Հիշեցնենք, որ նախկինում եւս Հովհաննիսյանը հանդես էր եկել մի քանի հանրային առաջարկներով:  

Նախորդ հոդվածը‘Տիտո Վիլանովան ուռուցքի պատճառով լքում է «Բարսայի» մարզչի պաշտոնը’
Հաջորդ հոդվածը‘Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում’