‘
«Ոստիկանները շղթայով փակել էին Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի դարպասները, որպեսզի այդ հաստատության ուսանողները չմիանան մեր բողոքի երթին: Իսկ Երևանի պետական բժշկական համալսարանի դարպասները փակ էին, ուսանողները դարպասներից թռչում էին դուրս, որպեսզի միանան մեր երթին»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց այսօր մեկնարկած դասադուլի կազմակերպիչներից մեկը:
Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է երթի մասնակիցներին ու ողջունել նրանց նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 11:30-ից սկսած՝ Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի առջև բազմաթիվ ուսանողներ պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և անցկացնել նոր ընտրություններ։ Նրանք երթով շարժվել են բոլոր համալսարաններով, իսկ վերջում բողոքի երթով կշարժվեն դեպի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք:
‘