‘Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց Սերժ Սարգսյանին’

1232

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է Սերժ Սարգսյանի նամակին: Նամակում մասնավորապես ասվում է. «Երեկ ստացա Ձեր մարտի 25-ի թվակիր նամակը: Դրական եմ գնահատում, որ Դուք վերջապես ուղղակի գրությամբ պատասխանեցիք իմ համալիր առաջարկին:

Թեև նամակի ընդհանուր ձևակերպումներում նկատելի են որոշ վիճարկելի փաստարկներ ու կանխակալ համոզումներ, այդուհանդերձ, առաջխաղացում կարելի է համարել հանգամանքը, որ Դուք պատրաստ եք բանակցությունների հիմք ընդունել իմ ներկայացրսւծ փաստաթուղթը:

Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ հանդիպելու Ձեզ և սեղանին դրված համազգային հանգուցալուծումը քննարկելու ցանկացած ժամի ու ցանկացած ձևաչափով՝ Ազատության հրապարակում: Շնորհակալ եմ իմ առողջությամբ մտահոգվելու համար, անհանգստանալու հարկ չկա, ես միանգամայն աոողջ եմ, կազդուրման կարիք չունեմ, և կարող ենք առանց հետաձգելու իրականացնել մեր աշխատանքային հանդիպումը հանուն սահմանադրական Նոր Հայաստանի»:

«Եթե ինչ-ինչ պատճառով Ազատության հրապարակը հարմար վայր չդիտեք հանդիպման առումով, ազատ զգացեք կրկին նամակով ներկայացնելու իմ ամբողջական փաստաթղթից բխող՝ Ձեր բովանղակսյին առաջարկությունները, որոնք Ձեր նախորդ արձագանքում բացակայում էին»,-ասվում է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակում:

\"\"

Նախորդ հոդվածը‘Հրապարակվեց Մատաղիսի գործով որոշումը. Սպանված զինծառայողի մայրը խոստացավ «19 կտոր անել» արդարացվածներից մեկին’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել է Երևանի ավագանու ընտրողների ցուցակը’