‘Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է լսելու Սերժ Սարգսյանին’

968

«Եթե ինձ հետ խոսելիք ունի պարոն Սարգսյանը` սիրով կլսեմ։ Ես իմ առաջարկները թե արել եմ իրեն` հարգալից ձեւով զեկուցել եմ հասարակությանը, ինչպես իմ պարտքն էր, ինչպես ես իրեն տեղյակ պահել եմ` պիտի զեկուցեի, մերժվել են։ Հիմա նման որեւէ առաջարկ չկա օրակարգում», — ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ասել է ՐԱֆֆի Հովհաննիսյան: Նրա խոսքով, եթե Սերժ Սարգսյանը ունի «ժողովրդի հաղթանակը հարգելու հրամայականը իրացնելու որեւէ առաջարկ, ես պատրաստ եմ դեմ առ դեմ, թեթ ա թեթ իրեն հետ քննարկելու»։

«Ավելի լավ կլինի ավելի շուտ, քան` ուշ, որ պարոն Սարգսյանը ճանաչի հայ ժողովրդի հաղթանակը։ Մենք կունենանք այս պայքարի ավարտին, հուսով եմ` մարտ ամսվա ընթացքում, բայց դա ես չեմ, որ պիտի որոշեմ` հայ ժողովուրդը պիտի որոշի, մարտ ամսվա ընթացքում հայ ժողովրդի հաղթանակի իրավական, դե յուրե ամրագրում», — հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Անկախ ամեն ինչից, ձգտելու ենք հասնել դրական արդյունքի ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մոռացե՞լ է 700 մլն դրամի պատմությունը (տեսանյութ)’