‘
Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ սրբ. Զատիկի օրը պատրաստվում է դուրս գալ ծոմից:
«Այսօր ինքնամաքրման ժամանակաշրջան է, ամեն մեկը պատասխանատու է իր ճանապարհի համար: Ավագ ուրբաթ է՝ Հիասուս ՔրիստոսիխԽաչելության, թաղման օրը: Որին կհետեւի Սուրբ Հարությունը:՝ Հարությունը Քրիստոսի, Մարդկության եւ Հայաստանի», — ասաց Հովհաննիսյանը: Նրա կոչով հրապարակում հավաքվածները մեկ րոպե լռությամբ հիշեցին Քրիստոսի երկրային տանջանքների ցավը:
«Կիրակի օրը Սուրբ Զատկվա պատարագից հետո հավատի, հայրենիքի, ապագայի համար իմ համեստ ծոմը ավարտելու եմ: Առանց ընդմիջման, չակերտյալ կազդուրման, ձեզ հետ եւ համայն հայության հետ, հայերի եւ ազգային փոքրամասնությունների հետ, Արցախի եւ Սփյուռքի հետ միասին պատրաստվելու ենք ապրիլի 9-ին», — նշեց Րաֆֆի Հավհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ վաղը Տեր Գրիգոր քահանայից իմ հոգեւոր Ճրագալույցի պատարագի հաղորդություն կընդունի: Իսկ կիրակի առավոտ՝ զատկական Ավետիսից հետո ընտանիքի հետ կգնա եկեղեցի:
‘