‘
Մեր տեղեկություններով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն ժամանել է Հայաստան և ժամը 18.00-ին կմասնակցի Ազատության հրապարակում նախատեսված հանդիպմանը:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Րաֆֆի Հովհաննիսյանն ընտանիքով մեկնել էր Մոսկվա: Նա ապրիլի 9-ին հայտարարել էր, որ պատրաստվում է հանդիպել ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ: Առայժմ ոչ մի տեղեկություն չի հաղորդվում, թե արդյոք «ժառանգության» առաջնորդը հանդիպել է Պուտինին:
‘