‘
Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանությունից, Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում քննություն է ընթանում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու փաստի հետ կապված:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ մարտի 23-ին Ազատության հրապարակում հարբած տղամարդը, հայհոյանքներ հնչեցնելով Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին, փորձել էր հարձակվել նրա վրա: «Մենք ոստիկանությանը կոչ ենք անում անհապաղ բացահայտել հնարավոր մարդասպանի ինքնությունը, ինչպես նաև հանրությանը տեղեկացնել հարուցվելիք քրեական գործի բոլոր մանրամասները»,-նշված էր շտաբի հայտարարության մեջ:
‘