‘Րաֆֆի Հովհաննիսյանի հակասական հայտարարությունների քրոնիկոն’

3055

Առանց մեկնաբանության ձեզ ենք ներկայացնում` հետընտրական շրջանում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հնչեցված հակասական մտքերի քրոնիկոնը:

19.02.2013

«Այլևս ոչ մի հացադուլ, ոչ մի ցավ, տանջանք: Ես վաղը ժամը հինգին ուզում եմ գալ և ձեզ զեկուցել, որ հանդիպել եմ պարոն Սարգսյանի հետ և ինքն ունեցել է այդ ազգային ողնաշարը, այդ ջիղը, այդ ուժը, այդ տղամարդկությունը, նախագահականությունը` ասելու համար`հայ ժողովուրդը հաղթել է և ես շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին: …Ես ասում եմ, որ Սերժ Սարգսյանն անգամ իր պահվածքով, իր սխալներով հանդերձ շատ ավելի բարձր է, քան ուրիշ մարդիկ, ովքեր վախկոտ ձևով գրասենյակներում, պատերի տակ կենացներ են խմում, վախենում են պայքարից: Ես գիտեմ գնահատել, ես գիտեմ քննադատել և գիտեմ նաև, որ այսօր Ազատության հրապարակում հայ մարդը, Հայաստանի քաղաքացին հաղթել է, ես ձեզ շնորհավորում եմ:      

11.03.2013

Եթե ապրիլի 9-ին  Սերժ Սարգսյանը սուտ երդում տա մեր Սահմանադրության և Աստվածաշնչի վրա, եթե վեհափառ հայրապետը օրհնի նրան, դա իրենք կանեն իմ դիակի վրա:.. Ես հայտարարում եմ մեր հրապարակում, ոչ թե իմ հացադուլը, այլ իմ կեղծիքադուլը, վախադուլը և ստադուլը: Եվ քանի դեռ պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չի արել հայրենիքի համար, ես մնալու եմ Ազատության հրապարակում և հաց չեմ ուտելու և կեղծիք ու սուտ չեմ ընդունելու ոչ մեկից:

13.03.2013

-Եթե առաջարկած հարցերին լուծում չլինի, Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, ի տարբերություն 2011-ի, 15 օրից երկար կտեւի: Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը:

iLur.am-ը հիշեցրեց, որ 2011-ին Հովհաննիսյանի «Ազատության ծոմը» ընդհատվեց դստեր ծննդյան տարեդարձի նախօրյակին՝ մարտի 30-ին: «Ինչպե՞ս եք պատրաստվում այս տարի նշել Շուշիի տարեդարձը»՝ հարցին ի պատասխան պարոն Հովհաննիսյանը նշեց, որ «պետք է ուրախացնի չարակամներին ու տխրեցնի ընտանիքի անդամներին, քանի որ, եթե (Սերժ Սարգսյանին ուղղվածխմբ) իր հարցերին լուծում չլինի, ապա հացադուլը կարող է 15 օրից ավել տեւել»: Նա նկատեց նաեւ, որ երկու տարի առաջ իրեն հեգնում էին՝ դստեր ծննդյան տարեդարձի առիթով հացադուլը դադարեցնելու համար:

22.03.2013

Երկու առաջարկ կա, մեկը ամբողջական, մյուսը` «գողացված, կեղծված, հակահայկական, հակասահմանադրական ըտրություններով հանդերձ, եթե դուք ուզում եք շարունակել որպես դե ֆակտո նախագահ`չունենալով ժողովրդի վստահության քվեն, նաեւ այդ հնարավորությունը պիտի տամ ձեզ:

Արտահերթ նոր նախագահական ընտրությունների անցկացում: Կամ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ այս տարվա ընթացքում: Առնվազն հինգ մարզպետների ազատում աշխատանքից եւ այդ  պաշտոններում ժողովրդի` հանձնինս Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակում: Կառավարության եւ ծառայությունների թվից հետեւյալ ոլորտների 

ղեկավարներ նշանակել ժողովրդի` հանձնին` Հովհաննիսյանի ներկայացված անձանց.

ա/ ՀՀ դատախազություն

բ/ Հարկային եւ մաքսային պետական ծառայություն

գ/ Ազգային անվտանգության ծառայություն

դ/ Արտգործնախարարություն

ե/ Կրթության եւ գիտության նախարարություն

զ/ ԱԺ վերահսկիչ պալատ

է/ Արդարադատության խորհուրդ

ը/ Հակակոռուպցիոն հանձնաժողով

29.03.2013

Հայ ժողովուրդը հանդես եկավ շատ պարզ, մաքուր, հայկական ծրագրով՝ կամ ինքնաբացարկ,  հրաժարական՝ նոր նախագահական ընտրությունների կազմակերպմամբ, կամ ժողովրդի հետ՝ ներառյալ հասարակությունը, ընդդիմությունը, իշխանության կիսում: …Մինչ օրս այդ բանական շրջահայաց առաջարկին համաձայնություն չի եղել, եւ ոչ էլ որեւէ բովանդակային պատասխան: Վստահ եմ, որ ժողովուրդը միշտ պատրաստ է համալիր լուծումների: Սա պաշտոնակռիվ չէ, նրանք ովքեր խոսում են բազարների, գործարքների մասին՝ իշխանական թե կիսաընդդիմադիր: Նրանք, ովքեր իրենաց կյանք  ապրել են պաշտոնների համար կռվով:

Կիրակի օրը Սուրբ Զատկվա պատարագից հետո հավատի, հայրենիքի, ապագայի համար իմ համեստ ծոմը ավարտելու եմ: Առանց ընդմիջման, չակերտյալ կազդուրման, ձեզ հետ եւ համայն հայության հետ, հայերի եւ ազգային փոքրամասնությունների հետ, Արցախի եւ Սփյուռքի հետ միասին պատրաստվելու ենք ապրիլի 9-ին: 

Նախորդ հոդվածը‘Բարսելոնան» բաց թողեց հաղթանակը, բայց Մեսին նոր ռեկորդների հեղինակ դարձավ’
Հաջորդ հոդվածը‘Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը` Զատիկը (Տեսանյութ)’