‘
Այսօր Ազատության հրապարակ էր եկել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը, որ ԱՄՆ-ից Հայաստան է ժամանել այսօր: Հայտնում է Tert.am-ը: Tert.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում, որդու` հացադուլի նստելու քայլը, Ռիչարդ Հովհաննիսյանը պատասխանել է, որ ինքը համոզված է, որ որդին հանուն ազգի է անում: «Նա ազգային մարդ է և իր որոշումն է: Ինչ որ ինքը որոշում է, ես իրեն զորավիգ կկանգնեմ, որովհետև գիտեմ, որ ինչ անում է ազգի համար է անում»,- հակիրճ պատասխանել է նա:
Մի քանի բառ փոխանակելուց հետո Ռիչարդ Հովհաննիսյանը հեռացել է հրապարակից, իսկ կինը` Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը, մնաց որդու կողքին նստած:
‘