‘Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ֆեյսբուքյան արձագանքը’

2141

iLur.am-ը ներկայացնում է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա գործողությունների ֆեյսբուքյան արձագանքը.

Երվանդ Վարոսյան
Չհասկացա, նենց ստացվեց, որ լրագրողների ներկայությունը հատկապես Րաֆֆուն ձեռ չտվե՞ց…

Լիզա Ճաղարյան
Սերժ Սարգսյանը Հովհաննիսյանին հարցրել է, թե լրագրողների ներկայությա՞մբ զրուցեն, ինչին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է՝ «ինձ թվում է՝ պետք չէ»: ԻՍԿ ՊԵՏՔ Է ՈՐ ՀԱԿԱՌԱԿԸ ԼԻՆԵՐ:

Դուք պատկերացնու՞մ եք` սա ինչ է նշանակում. ձայները գողացող բռնապետն առաջարկում է նրան, ումից գողացել է ձայները` զրուցել լրագրողների ներկայությամբ, արդարության, թափանցիկության, ժողովրդավարության պահանջատերն ասում է` ոչ:

Վաձ Ղազարյան
Աշխարհի ամենալավ օտմազկեն՝ վաղը:

Հրանտ Տէր-Աբրահամեան
‎«Ամեն մեկդ՝ ձեր գործով»: Կարծում եմ, էս օրերի լավագույն խորհուրդն էր: Իրոք որ՝ լիքը գործ կիսատ մնաց: Գնացինք: )

Բաբկեն Նավասարդյան
Րաֆֆին դուրս եկավ Սերժի մոտից: Հանդիպման մանրամասները՝ վաղը 17:00 խոստացավ ասել: Վերջում էլ հավաստեց, որ տոնելու են հաղթանակը: Սրանից բխող եզրակացությունները տարբեր լինել կարո՞ղ են: Ուրեմն՝ վաղը 5-ին կամ հաղթանակ ենք սպասում Րաֆֆուց, կամ ինքներս ենք շարունակում պայքարը:

Վարդգես Օվյան
Կարծում եմ՝ մինչև վաղը սպասելու անհրաժեշտություն չկա։ Շուտով Շարմազանովն ամեն ինչ կասի…

Աշոտ Ղարիբյան
Էգուց ժամը 5-ին Րաֆֆին ժողովրդին կասի, որ տիկին Սարգսյանը լավ է, ուռաաաաա՜, ընկերներ:

Քրիստինե Ասատրյան

Արա լավ, բա մի ոգևորիչ բան չասե՞ս….վա՜յ քո…

Արթուր Մինասյան
Րաֆֆու դերակատարմամբ էս էժանագին հնդկական կինոն ե՞րբ ա վերջանալու:

Ռոբ Նաղդալյան
Խոսքս հիշե՛ք. Վերջում գոռալու ենք ոչ թե «Րա-ֆֆի Նա-խա-գահ», այլ «Րա-ֆֆի Դա-վա-ճան»: Էս ասածիս մեջ ես 90%-ով եմ վստահ:

Դավիթ Նիկողոսյան
Ժառանգներ, մտնում եմ ձեր դրության մեջ: Բայց կարծում եմ՝ Ձեր զայրույթը պետք է ուղղեք Րաֆֆիի դեմ, այլ ոչ թե ժողովրդի:

Արեգ Գևորգյան

Ի՞նչ ունի Րաֆֆին թաքցնելու հավաքված ժողովրդից

Իշխանությունը առաջարկում է լրագրողների ներկայությամբ զրուցել, «ընդդիմությունը» հրաժարվում է: Իշխանություններին հրապարակային, ամբողջ ժողովրդի առջև պահանջներ ներկայացնելը և փակուղու առջև կանգնացնելը, աշխարհի յուրաքանչյուր անկյունում, յուրաքանչյուր ընդդիմաության երազանքն է: Իսկ Հայաստանում քաղաքացիների վստահության քվեն ստացած թեկնածուն հրաժարվում է դա անել:

Մի բան է անհասկանալի. եթե Սերժ Սարգսյանը երեկ համաձայներ և Բաղրամյան 26-ից իջներ Ազատության հրապարակ, այդ ինչպես էր տեղի ունենալու իշխանության փոխանցումը ժողովրդին, որի համար էլ Րաֆֆին պահանջում էր հանդիպում: Ի՞նչ, Ազատության հրապարակի ողջ բազմությանը պիտի ասեին՝ ներող լինեք, բայց առանձին խոսալու բան ունե՞նք: Էդ ինչպե՞ս է իշխանությունը փոխանցվում ժողովրդին՝ առանց ժողովրդի ներկայության:

Սա ֆարսի, սա ֆարս հանդիսացող ընտրությունների տրամաբանական շարունակությունն է:Սա գործարք է: Եվ միայն միամիտները կարող են մասնակցել քաղաքական այս առևտրին:

Արեգնազ Մանուկյան
Այսօր՝ ժամը 5–ին, չէ չէ…վաղը՝ ժամը 1–ին…չէ չէ, վաղը՝ ժամը 2–ին….չէ, չէ, վաղը՝ ժամը 3–ին, չէ չէ… վաղը՝ ժամը 5–ին….աաաաաաաա….խաբեցի, խաբեցի, տարա բազար, ծախեցի…. վաղը՝ չգիտեմ երբ, և այլևս երբե՛ք….

Արա Նեդոլյան
Էլի՝ երկխոսություն, որը ինքնին ճիշտ գաղափար է, ու էլի սխալ կատարմամբ, ոչ թե ուղիղ եթերում, ոչ թե կանգնած ժողովրդի ներկայությամբ: Անցած երկխոսությանը գոնե Լևոն Զուրաբյանը գալիս էր Սարյանի պուրակ ու մանրամասն, դեմքերով ներկայացնում էր ինչ են խոսացել, այս անգամ՝ քար լռություն, շատ սխալ է դա:

Նախորդ հոդվածը‘Շվեդիայի ԱԳ նախարար. Ընտրությունների որակը սպասվածից ցածր էր: ՀՀ ԱԳՆ-ը հակադարձում է’
Հաջորդ հոդվածը‘Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրեց զրուցել առանց լրագրողների ‘