‘Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն պատգամավորական մանդատը ստանալու է Թևան Պողոսյանը’

763

ՀՀ ԱԺ-ում յուրաքանչյուր քառօրյայից հետո նախատեսված է ճեպազրույց խորհրդարանական խմբակցությունների հետ:

Ինչպես հաղորդում է ilur.am-ի թղթակիցը, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը ճեպազրույցում նշեց, որ ԱԺ-ում, ցավոք սրտի, չանցավ Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչման հարցը:

«Ադրբեջանա-հունգարական հրեշավոր գործարքը առիթ էր Արցախի անկախությունը ճանաչելու համար: Այն փաստը, որ Ադրբեջանի պահվածքի մեջ էթնիկական մոտիվներով սպանություն կա, արդեն անհերքելի է՝ պետք է օր առաջ դեմն առնել»,- ասել է Ռուբեն Հակոբյանը: Նա՝անդրադարցավ նաև Վերահսկիչ պալատի ԱԺ-ը հաշվետվությանը, նշելով, որ այնտեղ ներկայացված էր պետության կողմից միլիարդավոր վնասները, սակայն արդյունքում խախտումները իրավական որևէ ուժ չեն ստանում, իսկ յուրացումներ կատարողները չեն պատժվում:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ո՞ւմ թեկնածությունն է քննարկվում Ավանի թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրություններում, քանի որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ով տվյալ ընտրատարածքում ընտրվել էր մայիսի 6-ին Խորհրդարանական ընտրություններում, հրաժարականի դիմում է ներկայացել, Ռուբեն Հակոբյանը նշել է Ստեփան Սաֆարյանի անունը:

Նա տեղեկացրեց նաև, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը որոշում է կայացրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն պատգամավորական մանդատը ստանալու է անկուսակցական Թևան Պողոսյանը, ով կուսակցության համամասնական ցուցակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

«Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչն ավարտեց ճեպացրույցը՝ անդրադարնալով նաև հնարավոր պատերզամի հավանականությանը: Ըստ նրա՝ պատերազմի սկսելու հավանականությունը քիչ է, քանի որ ՀՀ-ն ունի հզոր բանակ, իսկ Ադրբեջանը վախենում է մեր բանակից:

Նախորդ հոդվածը‘4 ռուսաստանցի զբոսաշրջիկ է զոհվել Հունաստանում’
Հաջորդ հոդվածը‘Գևորգ Ղազարյանի «զոհը» ցանկացել է ձգել ժամանակը’