‘Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կհայտարարի՝ դիմելո՞ւ են ՍԴ, թե՞ ոչ’

828

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր, ժամը 17-ին, Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ կհայտարարի՝ դիմելո՞ւ են Սահմանադրական դատարան, թե՞ ոչ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Մեր հարցին, թե արդյոք վերջնական որոշում կայացվել է, նա պատասխանեց, թե ընթացքի մեջ է, և դեռ երկու օր ունեն:

Հիշեցնենք, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ չի բացառել, որ հնարավոր է՝ մինչև մարտի 2-ը դիմեն ՍԴ՝ վիճարկելու փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:

Նախորդ հոդվածը‘Հետախուզության ծառայությունը դուրս է բերվում Վրաստանի նախագահի ենթակայությունից’
Հաջորդ հոդվածը‘Կարիմ Բենզեմային կարող են ազատազրկել’