‘Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանին՝ գլխավորել Երեւանի ավագանու միասնական ցուցակը’

1716

«Համաձայն չեմ կուսակցական գործընկերների և այլ մարդկանց հետ, ովքեր (Երեւանի ավագանու ընտրությւոններին) միասին չգնալու փաստը պայմանավորում են ինչ-որ ամբիցիաներով, Ազատության հրապարակում բաց ասուլիսի ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա, ամբիցիաները  կան բոլորի մոտ, «բաց «Ժառանգության» մոտ ամենանվազն են»:

Որպես ասվածի ապացույց՝ Հովհաննիսյանը նշեց, որ Երեւանի ավագանու ցուցակը կազմելու փուլում առաջարկություն է արվել Դաշնակցությանը՝ միասնական ցուցակի առաջին հորիզոնականում, այսինքն՝ քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանի թեկնածությունը:

Նրա խոսքով, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ներկայացված «վերկուսակցական-քաղաքացիական-քաղաքական խաչմերուկով» մասնակցող «Բարև Երևան» դաշինքը հաղթելու բոլոր հնարավորություններն ունի:

Նախորդ հոդվածը‘Զատկի նախօրեին ձուն դարձել է 76 դրամ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դերասան Արմեն Էլբակյանը վիրավորել է հաշմանդամ մարդկանց’