‘Րաֆֆի Հովհաննիսյան. Դուք փետրվարի 18-ին ասացիք՝ ե՛ս եմ Նժդեհը այստեղ’

1409

«Բոլորս գիտենք, որ այսօր մեծն սպարապետին՝ Նժդեհին հիշելով հանդերձ, նրան կյանք է տվել Կապանը և Զանգեզուրը, որովհետև իր հորդորով, իր պատգամի ներքո դուք ասացիք փետրվարի տասնութին՝ ես այլևս ոչ մեկի ստրուկը չեմ, սա ի՛մ քաղաքն է, ի՛մ հայրենիքն է, և ե՛ս եմ Նժդեհը այստեղ»,- այսօր Կապանում կայացած հանրահավաքի ժամանակ դիմելով հավաքվածներին՝ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա ասել է, որ եթե «ճշմարտություն ուզեն, ոչ թե կեղծիք, ինչպես Նժդեհն է ասում», թող բացեն ընտրատուփերը:

«Կտեսնեն այնտեղ 90` 10-ի դիմաց, ժողովրդի օգտին: Թող չքարոզեն հայրենանվեր աշխատանքի, ճշմարտության մասին, բայց հետո Նժդեհի կենացը խմելով, հարամելով իր հիշատակը: Իրենք ի՞նչ են անում: Իրենք կեղծում են՝ Նժդեհ ասելով, ստում են՝ Նժդեհ ասելով, ժողովրդի ձայնը գողանում են՝ Նժդեհ ասելով»,- հայտարարել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ քիչ անց Գորիսում կմեկնարկի «Ժառանգության» առաջնորդի հանրահավաքը:

Նախորդ հոդվածը‘Հրդեհ Սյունիքում’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Իրանն Ադրբեջանին բողոքի նոտա է հղել’