‘Րաֆֆի Հովհաննիսյան. Կորչենք բոլորս՝ Րաֆֆի, Սերժ, Գագիկ, Հրանտ, կորչե՛նք’

2140

Ինչպես փոխանցում է Aravot.am-ը, այսօր Սպիտակում «զորահավաք-հանդիպման» ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հիշելով երկրաշարժի օրերը՝ ասել է. «Ես հիշում եմ այդ օրերը՝ մամայի՝ Վարդիթերի հետ եկել եմ: Դեկտեմբերի 11-12-ն էր: Ավելի երիտասարդ էի: Սպիտակ մորուքը  չկար, սեւ էր, սեւ վադալազկան չկար՝ սպիտակ էր, հանեցի այդ սպիտակ սվիտերը այն ստադիոնում, որ դարձել էր գերեզմանոց, չգիտեմ ում տվեցի: Կորչենք բոլորս՝ Րաֆֆի, Սերժ, Գագիկ, Հրանտ, կորչե՛նք: Դուք եւ ես միասին կորչենք, բայց մնա մեր սերունդը, մեր երեխաները, մեր Սպիտակը, մեր ապագան, մեր հարությունը, մեր հայրենիքը: Ապրիլի 9-ին դուք որոշեք, բայց ժողովուրդը միասին է, ուժ է, ասում է, որ սա մեր հայրենիքն է եւ մեզ բաժան-բաժան մի՛ արեք, որովհետեւ սա մեր հայրենիքն  է, մեր հույսի, լույսի, արեւի, բարեւի բանակ է, որ բերելու է հաղթանակ, ոչ թե գերեզմանից գերեզման»:

Hetq.am-ի փոխանցմամբ էլ, Վանաձորում Հովհաննիսյանը ասել է. «Ինձ ոչ մի նախագահություն պետք չէ, ոչ էլ Սերժ Սարգսյանը լինելու է ապրիլից նախագահ: Ով կեղծեց երդումը Սահմանադրության վրա, Սուրբ գրքի վրա, Աստվածամոր ավետարանի վրա իր ձեռքը դրեց և օրհնեց: Մեղավորը ես եմ, սուրբը դուք եք եղել Սերժ Սարգսյան կամ Վեհափառ, մեղավորը ես եմ: Բայց եթե դուք դրեցիք ձեր ձեռքը մեր Սահմանադրության, մեր ժողովրդի օրենքի, իրավունքի, մեր Սուրբ գրքի վրա, ինձ հետ մեկտեղ դուք գնալու եք դժոխք, ինձ հետ մեկտեղ:

Իսկ մեր ժողովրդի համար փետրվար 18-ին իր վստահության քվեով հայ ժողովրդի համար պետք չէ ոչ դժոխք, ոչ դիակ, այլ արև և բարև, և Վանաձոր, և միասնության, խաղաղության հավաք, որ ապրիլի 9-ին Ազատության հրապարկում երդում է տալու ոչ թե Րաֆֆու համար, ոչ էլ Սերժի դեմ, այլ Հայաստանի Հանրապետության, մեր սուրբ հայրենիքի, մեր հողի, ջրի, մեր երախաների, մեր կիսված ընտանիքների վերադարձի, պետություն չտեսած մեր պապերի:

Ապրիլի 9-ին՝ ժամը 11-ից մինչև 12-ը, ուզում եք հավաքվել համալիրում, ոնց ուզեք արեք, եկեք ավելի լավ է Ազատության հրապարակ, ազգային միասնություն ստեղծեք, միացեք ժողովրդին, վերջին հնարավորությունն է, եկեք միասին երդվենք հանուն ազատ, անկախ, ինքնիշխան սահմանադրական, երջանիկ, մեր երեխաների Հայաստանի համար»:

 

Նախորդ հոդվածը‘Ժոազինյո. Ուրախ եմ Յուրա Մովսիսյանի համար’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ն քարոզարշավի պաշտոնական մեկնարկից երեք օր առաջ քարոզչական հոլովակներ է տարածել’