‘
Ազատության հրապարակում քիչ առաջ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական ասուլիսն էր: Հովհաննիսյանը նախ անդրադարձավ ԱԺ նախագահին, որը երկու օր առաջ այցելել էր հացադուլի մեջ գտնվող Հովհաննիսյանին:
«Աբրահամյանի այցը քաղաքավարական այց էր, ցանկանում էր լուծում գտնել այս վիճակին: Շատ հստակ ասացի իրեն, որ իրեն չեմ դիտում որպես միջնորդ կամ սուրհանդակ: Իրեն չեմ դիտում որպես սուրհանդակ կամ միջնորդ, Սերժ Սարգսյանը կարող է գրավոր կամ բանավոր իր առաջարկները ներկայացնել: Պարոն Աբրահամյանը չի կարող պարոն Սարգսյանի անունից ինչ-որ բան առաջարկել: Ես էապես համաձյան չեմ Հովիկի հետ, քանի որ նա գնահատական տվեց բովանդակային լուծումների մասին ու նաև գնահատական տվեց իմ հաց չուտելու մասին որպես վերջնագիր: Աբրահամյանը կարգավիճակ չունի ինձ որևէ առաջարկ անելու ու թող չասի, որ իմ հաց չուտելը անընդունելի վերջնագիր է»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Պատասխանելով, լրագրողի այն հարցին, թե արդյոք ում է տեսնում Հովհաննիսյանը որպես ստվերային կառավարության ղեկավարի՝ վարչապետի պաշտոնում՝ ասաց.
«Պատրաստ եմ ընդունել բոլոր առաջարկները՝ պրն Սարգսյանից սկսած և հատկապես նրանց կողմից, ովքեր մասնակցել են ժողովրդական շարժմանը»:
Նա տեղեկացրեց, որ դեռ երկու շաբաթ կձգվեն բաց քաղաքացիական նիստերը, որտեղ կքննարկվեն նմանատիպ հարցեր, իսկ 10-րդ նիստից հետո՝ մյուս շաբաթվա վերջում, նա կխոսի դրա մասին:
Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց, որ բոլոր առաջարկները մարսելուց հետո հանրահավաքի ժամանակ ինքը կհայտնի իմ տեսակետը:
Տեսանյութը՝ «Ա1+»-ի:
‘