‘
Ես ունեմ միայն մի ծրագիր, մի ռազմավարւթյուն, մի հստակ անելիք, և դա այն է, որ Հայաստանի քաղաքացիներին և հայ ժողովրդի մասնակցային տիրությամբ պաշտպանելու ենք ժողովրդի իրավունքը և ի կատար ենք ածելու մեր պահանջը: Այսօր Ազատության հրապարակում հրաավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հնչող քննադատություններին, թե իր խոսքում հստակ ծրագիր ու հստակություն չկա:
«Ուրիշ ծրագիր չկա, մեր պահանջն է ու իրենք կատարելու են այս պահանջը: Քանի մինչև հիմա չունեմ պարոն Սերժ Սարգսյանից որևէ առաջարկ հայ ժողովրդի պահանջը լուծելու համազգային համաքաղաքացիական մեր պայքարին պատասխան տալու համար, ես նրան հրավիրում եմ այստեղ հրապարակ: Հրավիրում եմ պարոն Սարգսյանին, ես էլ գիտեմ, որ երկրում ապրում ենք, բայց հարգանքով հրավիրում եմ Ազատության հրապարակ և ճանաչի հայ ժողովրդի հաղթանակը, որ նա հայ ժողովրդի պահանջով, ոչ թե իմ՝ Րաֆֆու, Հայաստան, այո, անգամ Արցախ, այո և Սփյուռք, միասնական ժողովրդի պահանջով ինքնաբացարկ տա մինչև ապրիլի 9-ը»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ եթե Սերժ Սարգսյանը չի ուզում խորացնել «այս համազգային տագնապը, այս համապետական զարթոնքը չի ուզում խաթարել, եթե հարգում է սեփական ընտանիքին, նվազգագույն բարոյականություն, ազգային ինքնագիտակցություն ունի, պիտի գա և թույլ չտա, որ ժողովուրդը երկար սպասի»:
«Եթե դա արեց, սա զգուշացոըւմ չէ, սա վերջնագիր չէ, եթե դա արեց, թող ինքը, իր զինակիցները, դե ֆակտո նախկին իշխանությունները հասկանան, որ դա բերելու է մեր հերթական ողբերգության: Եթե դուք այդպես ուզում եք, պարոն Սարգսյան, հարգանքով հանդերձ դավայծե, եկեք երդումը արեք այստեղ»,- ասաց Հովհաննիսյանը:
‘