‘
Եթե ապրլի 9-ին Սերժ Սարգսյանը կեղծ երդում տա Սուրբ Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ հայրապետը պղծի Աստվածաշունչ՝ օրհնելով ժողովրդին հակասող, ծաղրող թեկնածունին, դա իրենք կանեն իմ դիակի վրա: Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մարտի 31-ը Սուրբ Հարության տոնն է: Մինչեւ այդ օրը եւ մինչեւ ապրիլի 9-ը պետք է աղոթեմ նրանց (կաթողիկոսի եւ Սերժ Սարգսյանի) համար: Հավանաբար մինչեւ Սուրբ Զատկի պատարագը չհասնեմ: Եթե մինչեւ մարտի 31 նա այդ սերը չունեցավ ինքնաբացարկ անելու, ես մի խնդրանք ունեմ: Թող Վեհափառն ասի Սերժ Սարգսյանին, որ եկեղեցին անջատ է պետությունից: Ոնց որ ես Ձեզ համար, դուք էլ՝ իձ համար աղոթեցեք», — ասաց Հովհաննիսյանը:
«Աստված մեզ իմաստություն տա: Մինչեւ սիրո, իմաստության եւ մարդկայնության պահը ես հայտարարում եմ ոչ թե հացադուլւ, այլ կեղծիքադուլ, վախադուլը եւ ստադուլ: Քանի դեռ պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չի արել իր հայրենիքի, իր թոռնիկների եւ իմ թոռնիկների համար, ես մնալու եմ Ազատության հրապարակում եւ հաց չեմ ուտելու», — եզրափակեց նա:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում:
‘