‘
Րաֆֆի Հովհաննիսյանը Սիսիանում է: Նա կոչ արեց սիսիանցիներին չսպասել, որ ինքն իրենց համար փրկարար դերակատարում ունենա:
«Փրկիչների ժամանակն անցել է, եւ եկել է հայ քաղաքացու ժամը: Ամեն ինչ պետք է միասին անենք»,- նկատել է «Ժառանգության» առաջնորդը:
Նա կոչ արեց սիսիանցիներին մասնակցել ապրիլի 9-ի հաղթահավաքին, իսկ եթե իշխանության կողմից փակվեն միջպետական ճանապարհները, ապա հորդորեց ահազանգել «Ժառանգության» գրասենյակ:
‘