‘Րաֆֆի Հովհաննիսյան. Փրկությունը միասնության մեջ է (Տեսանյութ)’

2012

Միայն միասնությամբ, միայն ժողովրդով կա հայոց փրկությունը: Այսօր ձեր պահանջով, ժողովրդի ներկայությամբ, չկան կուսակցական դրոշակներ. խոնարհվել են հայոց պետական դրոշի առջեւ եւ այդպես պետք է մնա մինչեւ մեր միասնական հաղթանակը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հինգ տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանը ստորագրել տվեց այն արձանագրությունները, որոնք հակապետական էին եւ հակասահմանադրական, իսկ անցյալ տարի պետական հանցագործությամբ նա գողացավ ժողովրդի ձայնը՝ հերթական անգամ արհամարհելով ժողովրդի կամքը: «Սերժ Սարգսյանի ցանկացած քայլ՝ արտաքին, թե ներքին, առ ոչինչ է եւ ժողովուրդը չի ընդունում դրանք: Նոր, լեգիտիմ իշխանությունը պետք է հաշվետու լինի հայ ժողովրդին՝ թույլ չտալով անարդարություններ, չսարքելով քաղաքական բատարկյալներ եւ տեր կանգնելով մեր սահմանադրական իրավունքին»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շնորհակալություն հայտնելով հարթակին կանգնած բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, որոնք, ամեն տեսակի տարաձայնություններ հաղթահարելով, միասին կանգնեցին Ազատության հրապարակում: Դիմելով ներկա բազմությանը՝ նա նշեց, որ առանց իրենց ներկայության որեւէ հաղթանակ չի արձանագրվելու:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Միասին դեպի հաղթանակ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռուբիկ Հակոբյան. Տարբեր քաղաքական ուժերը հասկացել են, որ միասին կարող են անօրինակությունների դեմ պայքարել’