ՑԱԽԱԼ․ «Հըզբոլլահի» բախումները սրվել են Իսրայելի բանակի հետ

520

«Հըզբոլլահ» շիական կուսակցության ռազմական թևի բախումներն Իսրայելի պաշտպանության բանակի հետ «զգալիորեն սրվել են» վերջին մի քանի օրերին, CNN հեռուստաընկերությանը հայտարարել է ՑԱԽԱԼ-ի պահեստազորի մամուլի քարտուղար Ջոնաթան Կոնրիկուսը։

Նրա խոսքով՝ «Հըզբոլլահը» «բազմաթիվ հակատանկային հրթիռներ է արձակել» Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ՝ «թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտները և վնաս պատճառելով թե՛ առաջիններին, թե՛ մյուսներին»։

Կոնրիկուսը հավելել է, որ շարժման զինյալները փորձել են թափանցել հրեական պետության տարածք, սակայն իսրայելցի զինվորականները նրանց կասեցրել են։

«Այն, ինչ հիմա անում է «Հըզբոլլահը»՝ Լիբանանին ներքաշում է հակամարտության մեջ, որտեղ նա անելիք չունի և ոչինչ չի շահում»,- Կոնրիկուսի խոսքն է մեջբերել CNN-ը։

Նախորդ հոդվածըԶԼՄ-ները հաղորդել են պայթյունի մասին Հոլանի բարձունքում
Հաջորդ հոդվածըԲայդենը Իսրայելի և Ուկրաինայի թեմաներով ելույթ կունենա հոկտեմբերի 19-ին