ՑԱԽԱԼ-ը BBC-ից պահանջում է ներողություն խնդրել «Աշ-Շիֆա» հիվանդանոցի մասին ռեպորտաժի համար

156

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Լերները բրիտանական BBC հեռահաղորդիչ ընկերությունից պահանջել է ներողություն խնդրել այն նյութի համար, որում հեռուստաալիքը հաղորդել է, թե ապացույցներ չկան պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման գրոհայինների կողմից «Աշ-Շիֆա» հիվանդանոցն օգտագործելու վերաբերյալ։

Լերները նշել է, որ իսրայելցի զինվորականները հիվանդանոցի շենքի տակ հայտնաբերել են 50 մետրանոց թունել՝ ամուր զրահապատ դռնով, ինչպես նաև հրազեն, կապի միջոցներ և հակատանկային նռնականետներ։

«ՀԱՄԱՍ-ի առողջապահության նախարարությունը ստում էր և հերքում, թե ՀԱՄԱՍ-ը չարաշահել է հիվանդանոցը։ Ակնկալում ենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կդատապարտի դա,- նշել է իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցիչը։- Ներողություն կխնդրի՞ BBC-ի ծառայությունը։ BBC-ի միջազգային ծառայության խմբագիր Ջերեմի Բոուենն արդյոք կասի՞, որ սխալվել է»,- հայտարարել է Լերները։

Նախորդ հոդվածըԱրգենտինայի ընտրված նախագահը կաշխատի «ազատ աշխարհի երկրների» հետ
Հաջորդ հոդվածըՉանչարևիչ. «Հայաստանի հավաքականը պատրաստ է հաջորդ քայլը կատարելուն»