‘Ցանկացած զենքի մատակարարումը Ադրբեջանին մեծ, նոր ռիսկեր է ստեղծում. Սարգսյան’

3739

«Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում, առաջին պարզ պատճառով՝ որովհետև Ադրբեջանը անկանխատեսելի երկիր է ժողովրդական վերահսկողության մեխանիզմների բացակայության պատճառով, այսինքն՝ նրա ագրեսիվության մակարդակը պայմանավորված է միմիայն ներքին և վերլուծության դժվար ենթարկվող երբեմն խնդիրների համադրմամբ: Եվ այդ առումով՝ լինի դա ռուսական զենք, իսրայելական զենք, թուրքական զենք, ցանկացած զենքի մատակարարումը մեծ, նոր ռիսկեր է ստեղծում, որովհետև դժվար է կանխատեսել, թե այդ երկրում ով է կայացնելու որոշումներ ցանկացած պահին, այդ թվում՝ առաջիկա ապագայում»,- այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՊՆախարար Վիգեն Սարգսյանը:

Վերջինս այսպես է պատասխանել լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը: 

Նախորդ հոդվածը‘Նախարարությունն ասում է, թե ինչպես դիմակայել շոգին’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայի գերագույն դատարանը գնդակոծել են ուղղաթիռից’