‘«Ցասման օր». Թունիսում նույն կարգախոսներն են՝ հեղափոխությունից երեք տարի անց ‘

893

Թունիսցիները զանգվածային ցույցերով են նշել Բեն Ալիի վարչակարգի դեմ ապստամբության եռամյակը, որը սկիզբ էր առել Սիդի Բուզիդ քաղաքի հրապարակում վաճառական Մոհամեդ Բուազիզիի ինքնահրկիզման ակտից: Անցել է երեք տարի, սակայն կարգախոսները գրեթե չեն փոխվել՝ «Ազատություն Թունիսին»: Ընդդիմությունը և «Ցասման օրվա» մյուս մասնակիցները նշել են, որ կառավարությունը չի կատարում իր խոստումները, չի հետևում «արաբական գարնան» գաղափարներին, և իրավիճակը երկրում չի բարելավվում:

Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուկին հանդես է եկել ուղերձով՝ համբերության կոչ ժողովրդին անելով  և հիշեցնելով, որ հեղափոխությունից ի վեր երկրում շատ բան է փոխվել դեպի լավը: Սակայն Թունիսում դժգոհ են հասարակության ամենատարբեր շերտեր: Մայրաքաղաքում իսլամիստական կուսակցությունների կողմնակիցների զանգվածային ցույց է տեղի ունեցել, նրանք պահանջել են երկրում շարիաթի կանոններ մտցնել:

Թունիսը խորը քաղաքական ճգնաժամի մեջ է, որն ավելի սրվեց վերջին մեկ տարում ընդդիմադիր քաղաքական գործիչների սպանություններից և տնտեսական վիճակի վատթարացումից հետո, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության հետևանքները’
Հաջորդ հոդվածը‘Ի պատիվ Եվրամայդանի՝ ուկրաինական սփյուռքը աշխատանքի է դուրս եկել ասեղնագործ շապիկներով’