Ցինցինատի․ Զվերեւը եզրափակիչում Ռուբլյովին հաղթեց 59 րոպեում

707

Ցինցինատիում անցկացված թենիսի «Մասթերս» մրցաշարի եզրափակիչում օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Զվերեւը (Գերմանիա) մրցեց Անդրեյ Ռուբլյովի (Ռուսաստան) հետ եւ առավելության հասավ 6։2, 6։3 հաշվով։ Պայքարը տեւեց 59 րոպե։

Տղամարդկանց մրցաշարի մրցանակային հիմնադրամը 4,8 միլիոն դոլար էր։

Կանանց մրցաշարի հաղթողի կոչումը նաճեց աշխարհի առաջին ռակետ, ավստրալացի Էշլի Բարթին, որը եզրափակիչում 6։3, 6։1 հաշվով պարտության մատնեց 76-րդ ռակետ, շվեյցարացի Ժիլ Բելեն Թայմանին։

Կանանց մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,1 միլիոն դոլար էր։

Նախորդ հոդվածըՄանուել Պելեգրինի․ Բոլորս պետք է ձգտենք, որ Լա Լիգան այսպիսի խայտառակություն չլինի
Հաջորդ հոդվածը2 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալ․ Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի աննախադեպ արդյունքը