Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը լքեց պքյարը ամերիկյան Ցինցինատիում անցկացվող «Մասթերս» մրցաշարում։
Երկրորդ շրջանում հայ թենիսիստը 3 սեթում պարտվեց 21-ամյա կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին՝ 7:6, 3:6, 4:6: Մրցախաղը տևեց 2 ժամ և 54 րոպե։
Քառորդ եզրափակիչի ուղեգիրը Օժե-Ալյասիմին կվիճարկի իտալացի Մատեո Բերետինիի հետ:
Հիշեցնենք, որ առաջին շրջանում Խաչանովը հաղթել էր հարավաֆրիկացի Կևին Անդերսոնին: