Ցինցինատի. Նադալը հրաժարվեց մասնակցությունից

685

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ռաֆայել Նադալը չի մասնակցի ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվելիք «Մասթերս» մրցաշարին։ 35-ամյա իսպանացի թենիսիստը ձախ ոտնաթաթի վնասվածք ունի։ Մրցաշարը տեղի կունենա օգոստոսի 15-22-ը։

Նույն պատճառով Նադալը չի մասնակցում այս շաբաթ կանադական Տորոնտոյում անցկացվող «Մասթերս» մրցաշարին։

Ցինցինատիի մրցաշարին չեն մասնակցի նաեւ անցած տարվա հաղթող, աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, անցած տարվա եզրափակիչի մասնակից, կանադացի Միլոշ Ռաոնիչը, նաեւ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» 39 միլիոն եվրո դեռ պարտք է Մեսիին
Հաջորդ հոդվածըՏորոնտո․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան