Ցինցինատի. Նադալը պարտվել է աշխարհի 152-րդ ռակետին

338

Աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն անհաջող է մեկնարկել Ցինցինատիի ATP «Մասթերս» 1000 շարքի մրցաշարում:

Նադալը մրցաշարի երկրորդ շրջանում 2 ժամ 54 րոպե տևած պայքարում 6-7 (9-11), 6-4, 3-6 հաշվով պարտվել է աշխարհի 152-րդ ռակետ, խորվաթ թենիսիստ Բորնա Չորիչին:

Չորիչը 12 էյս է կատարել, կրկնակի սխալ թույլ չի տվել, 2 բրեյք-փոյինթից իրացրել է 1-ը: Նադալը 6 էյս է կատարել, 7 կրկնակի սխալ թույլ տվել, 1 բրեյք-փոյինթի հնարավորություն է ունեցել, որն իրացրել է:

Բորնա Չորիչը երրորդ շրջանում կհանդիպի Իսպանիան ներկայացնող Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին:

Նախորդ հոդվածըԼեւոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին
Հաջորդ հոդվածըԷստոնիան դադարեցրել է շենգենյան վիզա ստացած ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր