Ցին Գան․ Չինաստանը հակամարտության կողմերից ոչ մեկին զենք չի մատակարարել

439

Չինաստանի կառավարությունը զենք չի մատակարարել Ուկրաինայի հակամարտության կողմերից ոչ մեկին և հանդես է գալիս Պեկինի վրա պատասխանատվություն դնելու և իր հասցեին սպառնալիքների դեմ, երեքշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Ցին Գանը։

«Չինաստանը չի սանձազերծել այդ ճգնաժամը և շահագրգիռ կողմ չէ, ինչպես նաև երբեք զենք չի մատակարարել հակամարտության կողմերից որևէ մեկին։ Ինչո՞ւ են փորձում ՉԺՀ-ի վրա դնել պատասխանատվությունը։ Բանը հասնում է նույնիսկ պատժամիջոցների ու սպառնալիքների։ Մեզ համար դա անընդունելի է»,- ասել է նախարարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՇախմատի անհատական ԵԱ. 4-րդ տուրի արդյունքները
Հաջորդ հոդվածըԶուրաբիշվիլին օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը վնասակար է համարում