‘Ցմահ դատապարտյալն ինքնասպանություն է գործել’

776

Հունիսի 19-ին՝ ժամը 20:40-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Մանվել Արմենի Հազրոյանը պատժախցում, ծածկոցի բարակ կտրած շերտակտորով կախվելով` ինքնասպանություն է գործել:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ՝ Մանվել Հազրոյանը պատժախուց է տեղափոխվել 11.06.2013թ. աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար, և նրա նկատմամբ կիրառվել էր կարգապահական տասնօրյա տույժ:

08.08.1991թ. ծնված Մանվել Արմենի Հազրոյանին ցմահ ազատազրկման է դատապարտել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 11.11.2011թ. ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1 կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 365 հոդվածի 1 մասով:

Կատարվում է հետաքննություն:

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյան. Ես Մովսիսյանին արգելել էի մարզաբազա մտնել’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Բաբայան. Կարենը չէր կարող ասել, որ Արցախը Ադրբեջանի կազմում կարող է լինել’