‘Ցոլակյանը հերքում է. Մամուլ’

767

Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը երեկ «Հրապարակի» լրագրողի հետ զրույցում, անդրադառնալով իրեն Շիրակի մարզպետ նշանակելու ՀՀԿ-ի որոշմանը, ասել է. «Այսպիսի բան չկա, ինչպես ուրիշների մասին է խոսակցությունը, այնպես էլ` իմ»: Հարցին, թե, ամեն դեպքում, դժվար չի՞ լինի իր համար ղեկավարել սոցիալ-տնտեսական ծանր վիճակում գտնվող մարզը, որը վերջին շրջանում դարձել է ընդդիմադիր, ասել է` «մտածելու բան է»: Իսկ ի՞նչ պատճառով են կանգնել իր թեկնածության վրա: «Չեմ կարող որևէ բան ասել, ես հիմա ի՞նչ ասեմ»:

Նախորդ հոդվածը‘«Ամեն տարի մարտի 1-ին իշխանությունն իր վարքագծով ինքնախոստովանում է»’
Հաջորդ հոդվածը‘Արտասահմանյան համարանիշներով մեքենաների դեպքում տեսանկարահանող սարքերն անզոր են. Մամուլ ‘