‘
Հունիսի 21-ին Վիկտոր Ցոյը կդառնար 55 տարեկան: Երգիչն ու երաժիշտը Լատվիայում ավտովթարի զոհ դարձավ 1990 թ. օգոստոսին,՝ 28 տարեկանում:
Ցոյի և նրա հիմնած «Կինո» խմբի արվեստը մտել է ռուսական ռոքի պատմության մեջ և մինչ օրս էլ ակտուալ է:
Վիկտոր Ցոյը վերակառուցման դարաշրջանի երիտասարդության կուռքն էր նախկին ԽՍՀՄ-ի ողջ տարածքում: Նա տասնյակից ավելի ալբոմների հեղինակ է, նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում՝ «Ասսա», «Ասեղ» և այլն:
1990 թ. Մոսկվայում, Արբատ փողոցի թիվ 37 շենքի պատին մակագրություն էր հայտնվել. «Այսօր զոհվել է Վիկտոր Ցոյը»: Հետո ինչ-որ մեկն ավելացրել էր. «Ցոյը ողջ է»:
Փոխանցում է euronews-ը:
‘