‘Ցորկն ընդունել է, որ «Բորուսիա»-ն տրանսֆերային սխալ քաղաքականություն է վարել’

1190

‘

Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկն ընդունել է, որ մրցաշրջանի մեկնարկից առաջ ակումբի վարած տրանսֆերային քաղաքականությունն այնքան էլ ճիշտ չի եղել: Ձեռք են բերվել, մասնավորապես, Չիրո Իմոբիլեի, Ադրիան Ռամոսի և Քևին Կամպլի իրավունքները:

«Գիտեմ, որ ինձ մեղադրում են տրանսֆերային սխալ գործարքներ իրականացնելու մեջ: Դրանք, իսկապես, 100%-անոց չէին, և ես ընդունում եմ քննադատությունները:

Բայց իմ խոսքերը չեն նշանակում, որ նորեկները չեն արդարացրել մեր սպասելիքները, մինչդեռ դորտմունդյան ակումբում մի քանի տարի խաղացողներն ամեն ինչ ճիշտ են արել: Պետք է, պարզապես, ճիշտ վերլուծել իրավիճակը»,- Kicker-ը մեջբերում է Ցորկի խոսքերը:

‘

Նախորդ հոդվածը‘Արտակ Զեյնալյան. Աղբյուրը չբացահայտելը լրագրողի պարտականությունն է’
Հաջորդ հոդվածը‘ Շախմատ, կանայք. Հայաստանի հավաքականը 7-րդն է’