‘
Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ակումբում փոփոխություններ կլինեն։
«Մենք հանգամանալից վերլուծության կենթարկենք ակումբի այս տարվա խաղն ու կազմը։ Անկասկած, կլինեն փոփոխություններ: Թիմի կազմը հաջորդ մրցաշրջանի համար կորոշենք համապատասխան ձևով:
Կարծում եմ՝ դեռ վաղ է որոշակիություն մտցնել այդ հարցում։ Մենք դեռ չենք ավարտել պայքարը. Գերմանիայի առաջնությունում և երկրի գավաթի խաղարկությունում մեզ կարևոր հանդիպումներ են սպասվում: Դրանից հետո պարզ կլինի՝ որ ուղղությամբ ենք ընթանալու»,-ասել է Ցորկը Sport1-ին։
‘