Facebook սոցիալական ցանցի սեփականատեր Meta ընկերությունը զանգվածային կրճատումներ է սկսել, որոնց մասին ազդարարել է Wall Street Journal-ը մեկ շաբաթ առաջ։
Չորեքշաբթի Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է 11 հազար հոգու կամ աշխատակիցների ընդհանուր թվի 13 %-ի կրճատման մասին։ Դա ամենազանգվածային կրճատումն է ոչ միայն տեխնոլոգիական սեկտորում, այլև ընդհանրապես ամերիկյան ընկերություններում։ Նաև դա աշխատակիցների առաջին կրճատումն է Մարկ Ցուկերբերգի ընկերության 18-ամյա պատմության ընթացքում։
Պատճառը վերլուծաբանները համարում են գովազդի թույլ շուկան՝ սեփական մեգատիեզերքը ստեղծելիս ընկերության նախագծի արժեքի մեծացման պայմաններում ։
Ցուկերբերգի խոսքով՝ Covid-19 համավարակը աճի ազդակ է տվել շատ IT-ընկերությունների, սակայն այս տարի արժեզրկման և «հին ավանդույթների» վերադարձի պատճառով օնլայն-գովազդի շուկայում Meta-ի շահույթը շատ ավելի քիչ է եղել, քան սպասում էին, գրել է Ցուկերբերգը։
«Ես սխալվել եմ և պատասխանատվություն եմ ստանձնում դրա համար»,- ասել է Meta-ի ղեկավարը։
Փոխանցում է BBC-ն։