‘
Մոսկվայի պետական համալսարանում ավելի քան 2000 ուսանող է գրանցվել Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի դասախոսությանը, որը նախատեսվում է անցկացնել այսօր երեկոյան, համալսարանի Հիմնարար գրադարանի հանդիսությունների դահլիճում:
Ուսանողների այսքան մեծ հետաքրքրվածությունը գլուխկոտրուկի առաջ է կանգնեցրել միջոցառման կազմակերպիչներին: Խնդիրն այն է, որ հանդիսությունների սրահը հաշվարկած է ընդամենը 1200 մասնակցի համար: Բոլոր նրանց համար, ովքեր հնարավորություն չեն ունենա դասախոսությանը հետևել դահլիճում, համալսարանի նոր մասնաշենքում կկազմակերպվի ուղիղ հեռարձակում անգլերենով և ռուսերենով:
ՄՊՀ-ում ճշտել են, որ Ցուկերբերգը ցանկացել է հանդիպել լրագրության, ծրագրավորման, կիբեռնետիկայի բաժիններում սովորող ուսանողների հետ:
‘