Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ սոցիալական ցանցի դեմ ծրագրված արշավ է տարվում։
«Բարեխիղճ քննադատությունը մեզ օգնում է ավելի լավը դառնալ։ Բայց ես կարծում եմ, որ հիմա մենք կեղծ փաստաթղթերի ընտրողաբար օգտագործման համակարգված ջանքերի ականատեսն ենք՝ սխալ պատկեր ստեղծելու նպատակով»,- ներդրողների հետ հանդիպմանն ասել է Ցուկերբերգը։
Երկուշաբթի աշխարհի մի քանի զանգվածային լրատվամիջոցներ սկսել են հրապարակել The Facebook Papers հետաքննության նյութերը, որոնք հիմնված են ընկերության նախկին աշխատակցուհի Ֆրենսիս Հաուգենի ցուցմունքների վրա։
Նախորդ օրը նաև հայտնի է դարձել, որ 2021 թ․ ինն ամիսների ընթացքում Facebook-ի մաքուր շահույթը մեծացել է 1,6 անգամ և կազմել 29 մլրդ դոլար։
Սոցցանցի ամենօրյա ակտիվ օգտատերերի թիվը 2021 թ․ սեպտեմբերին տարվա կտրվածքով մեծացել է 6 %-ով և կազմել 1,93 միլիարդ մարդ։
Փոխանցում է BBC-ն։
